Այսօր՝ 2023-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Թուրքական մամուլում ակտիվորեն տարածվում է Հայաստանի հետ սահմանի պահպանության մասին հրապարակումը - տեսանյութ

 

Թուրքական լրատվական կայքերը, հատկապես իշխանական, (TRThaber.com, sabah.com.tr, haberturk.com, aksam.com.tr) ակտիվորեն շրջանառում են հայ-թուրքական սահմանի Կարսի հատվածում տեղակայված Մուստաֆա Քոչաք սահմանային զորամասի վերաբերյալ պատրաստված հրապարակումը, փոխանցում է Էրմենիհաբեր կայքը։

Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության կողմից պատրաստված հրապարակումը, որին կցված է նաև տեսանյութ, անդրադառնում է հայ-թուրքական սահմանի՝ Կարսին հարակից հատվածում իրականացվող հերթապահությանը: Հրապարակման մեջ տեղեկացվում, որ հայ-թուրքական սահմանը հսկվում է սովորական ու ջերմային տեսախցիկներով, ինչպես նաև զինվորներն օգտագործում են գիշերային տեսանելիության սարքեր:

«Աշտարակների վրա հերթապահություն իրականացնող զինվորներն ել մատներրը զենքի ձգանին պահած հետևում են, որպեսզի անհրաժեշտ պահի միջամտեն սահմանը խախտելու դեպքերին»,- գրել է Թուրքիայի հեռուստառադիոընկերության լրատվական կայքը (TRThaber.com):

Հրապարակման մեջ խոսվում է նաև հենց զորամաս լրատվական գործակալության կատարած այցի օրը տեղի ունեցած սահմանային միջադեպ, որի ժամանակ «սահմանապահ զինվորները ակնթարթային միջամտություն են ցուցաբերել»: Սահմանախատը եղել է Կարսի շրջանի գյուցերից մեկի բնակիչ, որ անհայտ պատճառներով հայտնվել է սահմանային արգելված գոտում:

«24 ժամ տեսախցիկներով սահմանը վերահսկող զինվորները անմիջապես նկատել են գյուղացուն ու արագ մեկնելով սահմանային տվյալ հատված, տեղափոխել են վերջինին այլ տեղ»,- գրում է պետական լրատվամիջոցը՝ ավելացնելով, որ դրանից հետո սահմանապահ զինվորները մանրակրկիտ ստուգել եմ սահմանի մոտ 10 կիլոմետրանոց հատվածն ու վերադարձել զորանոց: